Կրեմլը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը. Պեսկով

Կրեմլը ողջունում է և դրական է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններ սկսելու մասին պայմանավորվածությունը: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Դրական գործընթաց է: Հասկանալի է, որ այդ գործընթացը բավական երկարատև է, բայց նման փաստաթղթի ստորագրմանն ուղղված շարժն, ինքնին, դրական փաստ է և ողջունելի է», -աել է նա: