Տեր-Պետրոսյան. Սերժ Սարգսյանը չի ներելու Րաֆֆիին

Տեր-Պետրոսյան. Սերժ Սարգսյանը չի ներելու Րաֆֆիին
Տեր-Պետրոսյան. Սերժ Սարգսյանը չի ներելու Րաֆֆիին

Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ համագումարում իր ելույթում անդրադարձավ նաև Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքականությանը:

«Սերժ Սարգսյանը չի ներելու Րաֆֆի Հովհաննիսյանին: Թվում էր, թե Սերժ Սարգսյանը նրան թույլ էր տալիս, որ դառնար ընդդիմության առաջնորդ և փողոցը վերցներ իր վերահսկողության տակ, բայց չի ներելու այդ 37 տոկոսը, որովհետև դա մնում է պատմական փաստ, որ պաշտոնական թվերով Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 37 տոկոս ձայն: Նա փորձելու է այս ընտրություններով Րաֆֆին ցույց տալ ուրիշ տոկոսներ և ասել՝ այ սա է քո տոկոսը»,- ասաց նա: Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ իրենք այն ուժն են եղել, որ անվերապահորեն ասել են՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է, ինչը քաղաքական առումով ամենամեծ աջակցությունն էր:

Նա անդրադաձավ այն մեղադրանքներին, թե ինչո՞ւ Ազատության հրապարակում չեն և չեն միանում շարժմանը: «Նախևառաջ ես չէի ուզի Րաֆֆիի մասին որևէ բացասական բան ասել, ոչ մի: Չի կարելի, երբ որ մեկը բարիկադների վրա է, նրան չի կարելի էսպիսի դիտողություններ անել: Մեր ակիտիվիստների մեծագույն մասը միշտ եղել են հրապարակում, եթե չչափազանցնեմ, հրապարակի կեսը մեր ակտիվիստներն էին: Ասում են՝ ինչի՞ դուք՝ ղեկավարությունը չմիացավ, չեկավ հարթակ, էստեղ կներեք, մի շատ մոդայիկ հարց կա, որը շրջանառության մեջ է դրել մեր հարգարժան Սերժ Սարգսյանը՝ միանայինք, ի՞նչ անեինք: Միանայինք, որ գնայինք Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞նք»,- նշեց նա:

Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ Վովայի հետ աղոթելն իր մանկության երազանքը չի եղել:

Նա նշեց, որ մեկընդմիշտ թող բոլորը հասկանան՝ ՀԱԿ-ը քաղաքական ուժ է և միանում ու սատարում է բացարձակապես քաղաքական գործընթացներին: Կլինի քաղաքական պրոցես՝ իրենք միշտ այնտեղ են, չի լինի՝ իրենք այդտեղ չեն մասնակցի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ