ՀԱԿ-ը ԱԺ արտահերթ ընտրությունների հարցով ՍԴ չի դիմելու․ Factor.am

«Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ կուսակցությունը չի պատրաստվում դիմել Սահմանադրական դատարան։

Զուրաբյանի խոսքով՝ իմաստ չունի ՍԴ դիմելը, քանի որ, այսպես թե այնպես, ընտրությունների արդյունքների օրինականացման հարցը քննարկման առարկա դառնալու և քննվելու է։ Մեր հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն Սահմանադրական դատարանից, Զուրաբյանը նկատեց՝ ոչ մի ակնկալիք ունենալ պետք չէ․

«Այս Սահմանադրական դատարանից արդարադատություն ակնկալելու իմաստ չկա»,- եզրափակեց նա։ Նշենք, որ համաձայն ԿԸՀ-ի կողմից երեկ հրապարակված արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7 մանդատ։

Վերջին երկու ուժերը հայտարարել են, որ ընտրությունների արդյունքները վիճարկելու են Սահմանադրական դատարանում։