Շախմատի աշխարհի չեմպիոնները վերադառնում են.նախագահը կդիմավորի նրանց Զվարթնոցում

Այսօր երեկոյան, ժամը 22:00-ին Երեւանի Զվարթնոց օդանավակայանում վայրէջք կկատարի Հայաստանի շախմատի հայ չեմպիոններին հայրենիք բերող օդանավը:
Հիշեցնենք, որ երեկ Չինաստանի Նինբո քաղաքում ավարտված աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի շախմատի հավաքականը հաղթող է ճանաչվել:

 

9 տուրերում Հայաստանի հավաքականը առավելություն գրանցելով Իսրայելի, Եգիպտոսի, Չինաստանի, Հնդկաստանի, Հունգարիայի եւ ոչ ոք գրանցելով ԱՄՆ-ի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Ուկրաինայի հավաքականների հանդեպ, նվաճել է շախմատի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը:

Ենթադրվում է, որ օդանավակայանում, Հայաստանի դափնիներ պարգեւած շախմատիստներին դիմավորելու կգնան բազմաթիվ երկրպագուներ, երիտասարդական խմբեր: Զվարթնոց կմեկնի նաեւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, որը 2004-ից հանդիսանում է նաեւ Շախմատի ֆեդերացիայի նախագահը:

© Medialab.am