Ասկերանի շրջանի Շոշ համայնքում վթարից ուղևոր է մահացել. Արցախի  ՆԳՆ

Նոյեմբերի 7-ին ժամը 11:15-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ Ա.Գրիգորյանը հաղորդել է, որ Շոշ գյուղում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Արցախի  ՆԳՆ-ն։

«Դեպքի վայր մեկնած քննչական օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 11:05-ի սահմաններում,  Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղի 58-ամյա բնակիչ Ա. Մարգարյանը վարելով «Wolksvagen vento» մակնիշի ավտոմեքենան, կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհից դեպի աջ և բախվել ժայռին։

ՃՏ պատահարի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Հանրապետական բժշկական կենտրոն», իսկ ուղևոր՝ նույն գյուղի 65-ամյա բնակիչ Հ. Ավանեսյանը տեղում մահացել է:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն»,- նշված է հաղորդագրությունում։