Ոսկեպարում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել. Factor

Factor.am-ի տեղեկություններով՝ Տավուշի մարզի Ոսկեպար վարչական շրջանում Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում  ծառայություն իրականացնելիս ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել։

Ոտնաթաթի հատվածում վիրավորում ստացած սահմանապահին տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Հիվանդանոցից, սակայն, մեզ չհաջողվեց տեղեկություն ստանալ։ Դեպքի վերաբերյալ առայժմ չի հաջողվել պարզաբանում ստանալ նաև ԱԱԾ-ից։ Հիշեցնենք, որ մայիսի 24-ից Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնել են  Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։

Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով: Միևնույն տրամաբանությամբ, Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը մայիսի 24-ից իրականացվումէ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից։