Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն առաջին անգամ կին է ղեկավարելու

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով՝ Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Նարինե Հակոբյանը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մինչ այդ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետը Արա Ֆիդանյանն էր, ով սեպտեմբերի 2-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել էր ՀՀ փոխոստիկանապետ:

Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն առաջին անգամ է կին ղեկավարելու:

Նարինե Ստյոպիկի Հակոբյանը ծնվել է 1980 թհունիսի 23-ինԵրևան քաղաքում:
1997-2001 
թթ.՝ սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի բակալավրիատը «ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ: 2001-2003 թթ. նա սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրան «ֆրանսերեն լեզու» մասնագիտությամբ, իսկ 2004 թվականի փետրվարի 25-ից 2012 թվականի փետրվարի 27-ը եղել է ՀՀում Ինտերպոլի ԱԿԲի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի օպերլիազոր: Այնուհետև մինչև 2013 թվականի մարտի 30-ը նա եղել է ՀՀում Ինտերպոլի ԱԿԲի օպերատիվ կապի և տեխնիկական միջոցների ապահովման բաժնի ավագ օպերլիազոր: 2013 թ. Մարտի 30-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը Հակոբյանն աշխատել է որպես ՀՀում Ինտերպոլի ԱԿԲի ինֆորմացիայի մշակման և վերլուծության բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր:

Պարգևատրվել է՝ ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով և կրծքանշաններով: Ամուսնացած էունի երկու երեխա: