Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել․ Հերքում

Տեղեկատվության ստուգման կենտրոնը հերքում է տարածված տեղեկությունը, թե Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել։

«Հարգելի քաղաքացիներ, Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել։

Ինչպես արդեն նշել էինք՝ ադրբեջանցի հաքերները, կոտրելով հայ օգտատերերի էջեր, կեղծ տեղեկություններ են տարածում։
Խնդրում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը», -ասված է հաղորդագրության մեջ։