Դադարեցնում եմ իրականացնել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները․ Արսեն Թորոսյանի գրառումը

Վարչապետի աշխատակազմի՝ արդեն նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօրվանից դադարեցնում եմ իրականացնել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները։ Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին` մեր երկրի համար այս վճռորոշ ժամանակաշրջանում վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ինձ վստահելու համար:

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել վարչապետի աշխատակազմի ողջ անձնակազմին՝ այս ծանր ամիսներին իրենց կատարած տքնաջան և անտրտունջ աշխատանքի համար:Շնորհակալ եմ նաև կառավարության մյուս գործընկերներին արդյունավետ համագործակցության համար:

Վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին հաջողություն եմ մաղթում հետագա գործունեության մեջ:

Սիրով,

Արսեն Թորոսյան

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արայիկ Հարությունյանը։