Ֆրանսիան ավարտեց Հայաստան-ԵՄ Համաձայնագրի վավերացման գործընթացը

Ֆրանսիան ավարտեց Հայաստան-ԵՄ Համաձայնագրի վավերացման գործընթացը
Ֆրանսիան ավարտեց Հայաստան-ԵՄ Համաձայնագրի վավերացման գործընթացը

Ֆրանսիան ավարտեց Հայաստան-ԵՄ Համաձայնագրի վավերացման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ կիսվելով Ֆրանսիայում ՀՀ դեսպանության գրառմամբ։ 

«Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի վավերացումը թույլատրող թիվ 2019-1447 օրենքը:

Այսպիսով Ֆրանսիան ավարտեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի վավերացման գործընթացը»,-տեղեկացնում է Նաղդալյանը: