Ի՞նչ արդյունքներ են արձանագրվել Սարապատ համայնքում


Հայաստանի համայնքներում սկսել են ամփոփել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնեց Շիրակի մարզի Սարապատ համայնքում արձանագրված ընտրությունների արդյունքների մասին։

Ըստ այդմ՝ 30/19 ընտրատեղամասում ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ ՔՊ-34, Հայաստան-9 ԼՀԿ-1, ԲՀԿ-1, Պատիվ ունեմ-1։ Մի շարք այլ համայնքներում ևս արդյունքներն արդեն իսկ ամփոփվել են։