Երեք թաղապետ ազատվել է աշխատանքից

Երևանի փոխքաղաքապետ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանի որոշմամբ այսօր Երևանի երեք համայնքների վարչական շրջանների ղեկավարներ՝ Էրեբունու թաղապետ Հակոբ Բալայանը, Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանն ու Աջափնյակի թաղապետ Կամսար Բաբինյանն ազատվել են աշխատանքից։