Ռոբերտ Քոչարյանին երեկ կրկին տեղափոխել են հիվանդանոց

Ռոբերտ Քոչարյանին երեկ կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն հետազոտման: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Հետազոտման ավարտից հետո Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է կալանվայր: Նշենք, որ օրեր առաջ նա կրկին «Իզմիրլյան» կենտրոնում էր»,-գրում է Factor.am-ը։