Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․

«Երևանում այսօր ցերեկը, սեպտեմբերի 21-23-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 24-ին՝ կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20մ/վ արագությամբ:

Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 22-ին և 23-ին հիմնականում կեսօրից հետո, 25-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ:

Սեպտեմբերի 21-ին և 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-24-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով»։