Պարտության սիմվոլ Փաշինյանը չի կարող առաջ մղել ՀՀ պետական շահերը․ Արթուր Վանեցյան

Մոտ 15 օր առաջ ես գրություն եմ ուղարկել ԳՇ պետին խնդրելով, որպեսզի «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմած քաղաքական ուժերից ձևավորվի ջոկատ և մենք մեկնենք Հայաստանի կամ Արցախի ցանկացած հատված՝մեր սահմանները պաշտպանելու: Այդ մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

«ԳՇ-ն այս փուլում գտել է ոչ նպատակահարմար մեր մեկնումը սահմաններ, բայց խոստացել են անհրաժեշտության դեպքում մեզ այդ հարցով կրկին դիմել»,-նշեց Վանեցյանը:

«Ասում են կա պայմանավորվածություն կրակ չբացելու, բայց մենք տեսանք, որ երեկ ունեցանք զոհ, վիրավոր, այսօր 6 գերեվարված: Այսինքն, այդ պայմանավորվածությունը բացառապես պահում է Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանական կողմն որևէ պարագայում այդ պայմանավորվածությունը չի պահում: Սա է այն ցուցիչը, որ մենք ունենք պարտված իշխանություն, պարտության սիմվոլ Նիկոլ Փաշինյան, որը չի կարողանում առաջ մղել ՀՀ-ի ազգային և պետական շահերը»,-եզրափակեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդը:

Այս մասին տեղեկանում ենք «Պատիվ ունեմ» դաշինքի ֆեյսբուքյան էջից։