Փոքրիկի կյանքի առաջին ժամերին ախտորոշվել էր երկու ծանր բնածին արատ․ բացառիկ վիրահատություն Հայաստանում

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են․

«Վիրահատական սեղանին փոքրիկ Կարենն է, ում մոտ կյանքի առաջին ժամերին ախտորոշվել է երկու ծանր բնածին արատ՝ կերակրափողի ընդհատում և աորտայի կրիտիկական նեղացում:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներ՝ Դավիթ Դալլաքյանի, Արտակ Գևորգյանի, Աննա Չոբանյանի և «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի բժիշկների համատեղ ջանքերով նրա մոտ կատարվել է կերակրափողի ընդհատման շտկում, կերակրափողի պլաստիկա, իսկ 11 օր անց շտկվել է սրտի բնածին արատը։

Դեպքը ոչ միայն բացառիկ է, այլև հրաշքին մոտ, քանի որ երկու ծանր վիրահատություններից հետո փոքրիկն արդեն տանն է:

Հայաստանում տարեկան հանդիպում է 10-15 կերակրափողի ընդհատման դեպք, բոլոր վիրահատություններն արվում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում»: