Համածառայակցի կրակոցից զինվոր է մահացել

Ապրիլի 28-ին, ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներովհամածառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ.2002թ.): Այդ մասին տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից:


Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանոյանը մահացել է: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: