Մեղմ պատիժ՝ նաև ղեկավարի դեմ մերկացնող ցուցմունքների համար

Մեղմ պատիժ՝ նաև ղեկավարի դեմ մերկացնող ցուցմունքների համար
Մեղմ պատիժ՝ նաև ղեկավարի դեմ մերկացնող ցուցմունքների համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, հուլիսի 30-ի դատավճռով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության «Դավթաշենի» տարածքային բաժնի արդեն նախկին պետ Սարգիս Հակոբյանին դատապարտեց 7 տարվա ազատազրկման: Դատավճռով նրանից կբռնագրավվի անձնական գույքի կեսը ոչ ավելի, քան 1 մլն. 562 510 ՀՀ դրամի չափով: Ս. Հակոբյանը դատավճռով զրկվեց պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 2 տարի ժամկետով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նույն տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Գրետա Վարդանյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման՝ անձնական գույքի կեսի բռնագրավմամբ: Նա երկու տարի ժամանակով զրկվեց պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Նրա նկատմամբ դատարանը կիրառեց առավել մեղմ պատիժ՝ հաշվի առնելով, որ ակտիվորեն աջակցել է գործի քննությանը, մասնավորապես, իր նախկին ղեկավարի դեմ տվել է մերկացնող ցուցմունքներ:Կարդալ ավելին