Ռուս խաղաղապահների կողմից զոհվածների 1960 մարմին է վերադարձվել հայկական և ադրբեջանական իշխանություններին․ Մուրադով․ Ազատություն

Լեռնային Ղարաբաղում տեղակայվելուց հետո ռուս խաղաղապահների կողմից զոհվածների 1960 մարմին է վերադարձվել Հայաստանի և Ադրբեջանի տեղական իշխանություններին, գրում է Ազատությունը։

Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։

«Մինչ օրս մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները», – ասել է Մուրադովը։