Հունաստանը նոր նախագահ ունի

Հունաստանի խորհրդարանը այսօր նախագահի պաշտոնում ընտրել է Կոստաս Տասուլասին։ 66-ամյա Տասուլասը քաղաքական հարուստ փորձ ունի՝ նախկինում զբաղեցնելով պաշտպանության փոխնախարարի և մշակույթի ու սպորտի նախարարի պաշտոնները, իսկ 2019 թվականից ի վեր՝ Հունաստանի խորհրդարանի նախագահի աթոռը: