Հայաստան կայցելի ՄԹ ԷԳՏ հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Կումար Այենը

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, Համագործակցության երկրների և զարգացման նախարարության Էկոնոմիկայի, գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Կումար Այերը հունիսի 29-30-ը Հայաստանում կգտնվի ՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ քննարկելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ։

Ինչպես տեղեկանում ենք Բրիտանիայի դեսպանատան տարածած հաղորդագրությունից, իր այցի ընթացքում Կումար Այերը կհանդիպի ՀՀ կառավարության պաշտոնյաների և ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ։ Քննարկումների հիմնական թեման կլինի Հայաստանի կողմից միջազգային պատժամիջոցներին հետևելը  և այն, թե Միացյալ Թագավորությունն ինչպես կարող է աջակցել դրան։

Բացի այդ, նա հնարավորություն կունենա ականատես լինելու Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը՝ այցելելով կրթական և բիզնես ընկերություններ։ Նա նաև կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

«Կումար Այերի այցը Հայաստան ընդգծում է Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների խորացման մեր հանձնառությունը»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: