Երևանում Պարեկապահակային ծառայության հաշվեկշռում գրանցված ավտոմեքենայի մասնակցությամբ մայիսի 10-ին տեղի է ունեցել ավտովթար:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հանգամանքները պարզվում են։ Բարեբախտաբար զոհեր չկան, տուժած երկու անձանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն»,- հայտնեցին Կառավարությունից։