ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի շնորհավորական ուղերձը․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Անցնող տարին կարելի է համարել ճգնաժամի հաղթահարման եւ վերականգնման տարի: Ցանկանում եմ, որ այսօր՝ Նոր տարվա նախաշեմին, ամփոփելով անցնող տարվա արդյունքները, լցվենք լավատեսությամբ, որովհետեւ այն մեզ հաղորդում է նոր լիցք՝ հաղթահարելու նոր դժվարությունները եւ մարտահրավերները:
Ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ: Թող գալիք տարին լինի խաղաղությամբ, հաջողությամբ, երջանկությամբ եւ աշխատանքային նորանոր ձեռքբերումներով լի:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ»: