«Ովքեր այսօր Նիկոլին ասում են՝ հետդ ենք, իմացեք, կրում են պատմության առաջ դավաճանի հետ Արցախ հանձնելու պատմական դավաճանությունը»․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյան

«Գլխավոր դատախազը մտնելու է Ազգային ժողով Նաիրա Զոհրաբյանին՝ ինձ, Արման Աբովյանին, Գևորգ Պետրոսյանին և իմ մի քանի գործընկերներին, Արթուր Վանեցյանին, Դաշնակցության ղեկավարներին, բոլորին կալանավորելու՝ պետական հեղաշրջման կեղծ մեղադրանքով։ Նիկոլը Շուշիի բանալիները հանձնել է թշնամուն։

Քիչ առաջ զրուցում էի Պարգև սրբազանի հետ, Մայր Աթոռը հիմա կազմակերպում է մեր հարյուրավոր վանքերից, թուրքին հանձնված եկեղեցիներից գոնե խաչքարերը ու զանգերը տեղափոխելու գործընթացը։ Հազարավոր մարդիկ հիմա դիմում են Կարմիր խաչին, ասում են՝ մի բան արեք, մեր որդիների ու պապերի գերեզմանները տեղափոխենք։ Բոլոր նրանք, ովքեր այսօր Նիկոլին ասում են՝ հետդ ենք, իմացեք, կրում են պատմության առաջ դավաճանի հետ Արցախ հանձնելու պատմական դավաճանությունը»,-  Ազատության հրապարակում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։