Իրանում կարգելվի հեռուստաեթերով հավ ուտել

Իրանում կարգելվի հեռուստաեթերով հավ ուտել
Իրանում կարգելվի հեռուստաեթերով հավ ուտել

Իրանում հավերը դարձել են գրաքննության առարկա: Բանն այն է որ ոստիկանապետ Իսմայիլ Ահմադի Մողադդամը խնդրել է իրանական հեռուստաընկերություններին «սոցիալական ներդաշնակության» նկատառումներից ելնելով կրճատել բոլոր ֆիլմերից այն տեսարանները, որտեղ դերասանները հավի միս են ուտում: Նա այդ խնդրանքը հիմնավորել է ասպես. «շատերը չեն կարող իրենց նման շռայլություն թույլ տալ և հավ գնել»: Պատճառը սննդամթերքի գների աննախադեպ աճն է , հատկապես մսամթերքի, բանջարեղենի և մրգերի:

Գների նման աճը պայմանավորված է եվրոպական և ամերիկյան պատժամիջոցներով, որոնք չէին կարող չանդրադառնալ երկրի տնտեսության վրա: Սակայն իրանական իշխանությունները ամեն կերպ փորձ են անում թաքցնել դրանց հետևանքները միջազգային հանրությունից:

© Medialab.am