ՍԴ որոշ անդամների լիազորությունների դադարեցման նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Դրան կողմ քվեարկեց 89 պատգամավոր։ Նիստին մասնակցում էր միայն «Իմ քայլը» խմբակցությունը, ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն հայտարարել էին, որ չեն մասնակցելու քննարկմանը։ Այս նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը դարձյալ տեղի կունենա այսօր։

Հիշեցնենք, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը մշակել են Իմ քայլը խմբակցության պատգամավորները։ Ըստ այդմ՝ կդադարեցվեն ՍԴ այն անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի: Դադարեցվելու են նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը, նոր նախագահ է ընտրվելու։