Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, որով Նանե Ասատրյանն ազատվել է Վայոց Ձորի փոխմարզպետի պաշտոնից։
Որոշման մեջ ասվում է․
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Նանե Ասատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից:
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Դավիթ Սեխելյանն ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Դավիթ Սեխելյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից: