Փաշինյանը Աստանայում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին

Փաշինյանը Աստանայում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին
Փաշինյանը Աստանայում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն:

Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ, Փաշինյանն Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Այցի ընթացքում նախատեսվում է վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: