Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Civic.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Խորհրդի նիստում քննարկվել է այսօր և  վերջին օրերին Արցախի Հանրապետության շուրջ  ստեղծված իրավիճակը։

Մեր տեղեկություններով՝ նույն  հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել  նաև  երեկ՝  օգոստոսի 2-ին և կիրակի օրը՝ հուլիսի 31-ին։