Այսօր կկայանա Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով այսօր, ապրիլի 22-ին (ժամը՝ 15։00-ին) տեղի կունենա «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երեւան չարտերային թռիչքը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Մոսկվա-Երեւան չորրորդ չարտերային չվերթի մասին

Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով ս/թ․ ապրիլի 22-ին (ժամը՝ 15։00-ին) տեղի կունենա «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երեւան չարտերային թռիչքը։

Դեսպանությունում ցուցակագրված՝ 1-ից 200 համարի ներքո նշված քաղաքացիներին հաշվառում անցնելու նպատակով խնդրում ենք «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը՝ 11։00-ից:

Չվերթի կազմակերպման եւ քաղաքացիների հաշվառման ընթացքին հետեւելու նպատակով օդանավակայանում գտնվելու են դեսպանության ներքո ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ էդգար Արեւշատյանը, ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանն ու դեսպանության արարողակարգի բաժնի ղեկավար Էդգար Խաչատրյանը

Այս թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։

||| Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային չվերթի մասին Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով…

Gepostet von Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն am Dienstag, 21. April 2020