Հավաքի ցանկացած մասնակցի կողմից խաղաղ հավաքի սկզբունքների խախտմանը պետք է հետևեն նմանատիպ գործողություններ ոստիկանության կողմից․ Արթուր Սաքունց

Հավաքի ցանկացած մասնակցի կողմից խաղաղ հավաքի սկզբունքների խախտմանը պետք է հետևեն նմանատիպ գործողություններ ոստիկանության կողմից․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրում է․

«Ոստիկանությունը պետք է ապահովի միավորումների ազատ գործելու իրավունքը, որի մեջ ընդգրկվում է ոչ միայն միավորման անդամների, աշխատակիցների անվտանգության ապահովումը՝ ձևական կողմը, այլ նաև անխափան գործունեությունը՝ բովանդակային կողմը։

Սա նշանակում է, խաղաղ հավաքի մասնակիցների կողմից նշված երկու գործոնների խաթարումը պետք է գնահատվի որպես հավաքի խաղաղ բնույթի խախտում, իսկ հավաքի նման գործողությունները ոչ օրինաչափ, ապօրինի, որը պետք է հանգեցնի ոստիկանության կողմից խախտում կատարողներին հավաքի վայրից հեռացնելուն։ Հավաքի ցանկացած մասնակցի կողմից խաղաղ հավաքի սկզբունքների խախտմանը պետք է հետևի նմանատիպ գործողություններ ոստիկանության կողմից։

Թատրոնին պետք է վերջ տրվի»։