Սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա տարվա ամենասպասված գրական իրադարձությունը: Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի շրջանակում նախատեսված է 32 միջոցառում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրությունը:
«Գրքի տոնավաճառ՝ 20-40% պարտադիր զեղչով, որը կլինի Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում, գրական մրցույթ, թատերական ներկայացումներ ու տարաբնույթ այլ միջոցառումներ. բոլոր միջոցառումների մոտքն ազատ է»,-տեղեկացնում է աղբյուրը:
05.09.2024
Սեպտեմբերի 6-ից կմեկնարկի Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնը



















