Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում կկայանա գլխավոր տոնական համերգը. քաղաքապետարան

Դեկտեմբերի 9-ից սկսած Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում սիրված արտիստների և խմբերի մասնակցությամբ 7 համերգ է մեկնարկելու:  

Դեկտեմբերի 31-ին, ժամը՝ 23:00-ին էլ Հանրապետության հրապարակում կկայանա գլխավոր տոնական համերգը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:  

Միջոցառումների մասին ավելի մանրամասն կտեղեկացնենք նախապես:

Այնպես որ՝ հետևե՛ք մեր էջին:   Ի դեպ, արդեն գործում է Սուրբծննդյան տոնավաճառը: Դուք ունեք հրաշալի հնարավորություն ոչ միայն դառնալու համերգային ծրագրերի մասնակիցը, այլև կատարելու տոնական գնումներ:  

Ուրբաթ երեկոներն ու հանգստյան օրերը դարձրեք ավելի հիշարժան՝ վայելելով Երևանի ամանորի շունչը քաղաքի սրտում՝ հաճելի ու տրամադրող միջավայրում: