Այս տեսանյութը ցույց է տալիս Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալների իրական մտադրությունները. «Թաթոյան» հիմնադրամ

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել, որտեղ Լաչինի միջանցքն արգելափակած ադրբեջանցի «էկոակտիվիստները» անպարկեշտորեն են արտահայտվում հայերի հասցեին:

«Այս տեսանյութը բազմաթիվ ապացույցներից հերթականն է, որ ցույց է տալիս արդեն 2 ամսից ավելի Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը փակած Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալների իրական մտադրությունները: Նրանք վիրավորում են Արցախի բնիկ ժողովրդին` հայ ժողովրդի անբաժանելի մասին, հրճվում են ճանապարհը փակելու առթիվ. սա է նրանց իրական վերաբերմունքը:

Սա 2022 թ. դեկտեմբերի 14-ի` ճանապարհը փակելու 2-րդ օրվա տեսանյութ է»,- նշված է տեսանյութին կից՝ հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այդ տեսանյութը ևս ներառվել և վերլուծվել է առաջիկայում հրապարակվելիք զեկույցում, որտեղ ապացույցներով բացահայտված են բազմաթիվ «էկոակտիվիստներ»: