Այո՛, ունեմ վստահություն, որ հաջողելու ենք. Քոչարյանը՝ իր աջակիցներին

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր աջակիցներին: Նախկին պաշտոնյայի ֆռյսբուքյան էջում ներկայացվել է այդ հանդիպումից մի հատված.

«Եթե ես վստահ չլինեի, որ հնարավոր է ապահովել 1998-2007 թթ-ին արձանագրած տնտեսական հաջողություններն, այս ընտրություններին մասնակցելու հայտ չէի ներկայացնի։ Այո՛, ունեմ վստահություն, որ հաջողելու ենք»։