Սասուն Միքայելյանն ազատ արձակվեց

Քիչ առաջ, աջակիցների, ընկերների ոգեւորված բացականչությունների ներքո «Դատապարտյալների հիվանդանոց» ԱԿՀ-ից ազատ է արձակվել Սասուն Միքայելյանը` հայտարարված համաներման արդյունքում:
Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի օրը`մայիսի քսանվեցին ձայների 91 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ, (ձեռնպահ է քվեարկել միայն ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը) ընդունեց համաներման մասին որոշումը, որը Սերժ Սարգսյանը խորհրդարան էր ներկայացրել մայիսի քսանին:
2008 թվականի նախագահական ընտրություններին հետեւած մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ Սասուն Միքայելյանը դատապարվել էր 8 տարվա ազատազրկման եւ առողջական խնդիրների պատճառով պահվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում։
© Medialab.am