Ադրբեջանն իր դաշնակցին՝ Ռուսաստանին, թողել է միայն Հայաստանի աջակցության հույսով․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ ԵԽ նախարարների կոմիտեում և ԵԽԽՎ֊ում ՌԴ անդամությունը կասեցնելու քվեարկության ժամանակ Ադրբեջանը, որը մի քանի օր առաջ ՌԴ հետ դաշնակցային փոխգործակցության մասին 43 կետանոց հռչակագիր էր կնքել, որևէ կերպ չի աջակցել իր դաշնակցին և քվեարկությունից «սիրուն թռել է»:

Ադրբեջանն իր դաշնակցին՝ Ռուսաստանի Դաշնությանը, թողել է միայն Հայաստանի աջակցության հույսով: Հուսով եմ՝ ՌԴ իշխանությունները հետևություններ կանեն այս ամենից»։