Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացման մասին լուրերը կեղծ են․ ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են․

«Հարգելի հայրենակիցներ

Համացանցում շրջանառվող և տարածվող նորությունը՝ թե իբր Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում է լինելու, չի համապատասխանում իրականությանը:

Խնդրում և հորդորում ենք խուսափել կեղծ տեղեկություններից և խուճապի չմատնվել:

Միաժամանակ հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»։