«Վեկտոր»-ում հայտարարել են, որ «ԷպիՎակԿորոնա»-ն պահպանում Է արդյունավետությունը «դելտա» շտամի նկատմամբ

Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» գիտական կենտրոնը հիմքեր չի տեսնում COVID-19-ի դեմ իր «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութի՝ կորոնավիրուսի «դելտա» շտամի նկատմամբ արդյունավետության նվազման համար:

Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է հաստատության գլխավոր տնօրենի տեղակալ Տատյանա Նեպոմնյաշչիխը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այժմ մենք հետազոտություն ենք անցկացնում երկու ուղղություններով: Առաջին ուղղության շրջանակներում հետեւում ենք վիրուսի գենետիկական փոփոխականությանը, ուստի այդ թվում անցկացվում Է իզոլյատների ընդգրկուն հաջորդակարգում, որոնք ստացվում են Ռուսաստանում:

Ներկայում մենք տեսնում ենք, որ պահպանողական շրջաններում վիրուսի զգալի փոփոխություններ գործնականում չկան, եւ, այդպիսով, չկա նաեւ այն բանի նախադրյալը, որ մեր պատվասհանյութն ավելի վատ աշխատի»,-Նապոմնյաշչիխն ասել Է ԱՏՀ-21-ի (Արեւելյան տնտեսական համաժողով) կուլուարներում:

Այսպես Է նա պատասխանել այն հարցին, թե նվազում Է արդյոք «ԷպիՎակԿորոնա»-ի արդյունավետությունը «դելտա» շտամի նկատմամբ, հաշվի առնելով, որ, անցկացված հետազոտությունների համաձայն, «Սպուտնիկ V»-ի, ինչպես նաեւ արտասահմանյան պատվաստանյութերի արդյունավետությունը դրա նկատմամբ ավելի նվազ Է, քան մյուս շտամների նկատմամբ:

Երկրորդ ուղղության շրջանակներում անցկացվում Է վիրուսաբանական հետազոտությունների ամբողջական ցիկլ, հավելել Է Նեպոմնյաշչիխը: «Այն բավականին տեւական Է եւ ներառում Է կորոնավիրուսային վարակի կենդանական մոդելների հետ աշխատանք: «Դելտա» տեսակի վիրուսաբանական հետազոտությունների ցիկլը դեռ չի ավարտվել»,-ասել Է «Վեկտոր»-ի փոխղեկավարը:

ՌԴ արողջապահության նախարարության տվյալներով՝ «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը կորոնավիրուսի «դելտա» տեսակի դեմ կազմել Է 83,1 տոկոս այն դեպքում, երբ Pfizer ընկերության պատվաստանյութը՝ ընդամենը 42 տոկոս՝ ելնելով MayoClinic-ի հետազոտությունների արդյունքներից, որը ներկայացված Է նախահրապարակումների բազայում:

«ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութը պեպտիդային պատվաստանյութ Է, որը մշակվել Է «Վեկտոր» գիտական կենտրոնում՝ COVID-19-ի կանխարգելման համար. օգտագործվում Է ՌԴ-ում լայնածավալ պատվաստումների համար, որն սկսվել Է հունվարի 18-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: