«Պետական մարմիններին կոչ ենք անում զերծ մնալ երկխոսության իմիտացիա ստեղծելուց». ՀԲՃ

«Պետական մարմիններին կոչ ենք անում զերծ մնալ երկխոսության իմիտացիա ստեղծելուց». ՀԲՃ
«Պետական մարմիններին կոչ ենք անում զերծ մնալ երկխոսության իմիտացիա ստեղծելուց». ՀԲՃ

Մարտի 25-26-ը Երևանում անցկացված միջազգային համաժողովին բնապահպանների ներկայությունը մեծ աղմուկ բարձրացրեց և լայնորեն լուսաբանվեց: Դեռ համաժողովի ընթացքում բնապահպանները հրավեր ստացան Հայաստանի Հանրապետության վարչապետից՝ վերջինիս հետ հանդիպելու և բարձրացրած հարցերը քննարկելու համար:

Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչները մի շարք հարցազրույցների ժամանակ շեշտել են, որ վարչապետի հետ հանդիպմանը չեն պատրաստվում մասնակցել և մատնանշել են այդ մոտեցման պատճառները:

Սակայն մարտի 28-ին ՀՀ կառավարության պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածում, որտեղ հստակ նշված է, որ վարչապետն ընդունել է բնապահպանական ոլորտի մասնագետներին, ովքեր լիազորված են եղել ներկայացնելու «պատասխանատու հանքարդյունաբերության» համաժողովի ժամանակ բնապահպանական ակտիվիստների բարձրացրած խնդիրները: 

Պաշտոնապես հայտարարում ենք, որ Համահայկական բնապահպանական ճակատը չի մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը և որևէ մեկին չի լիազորել ներկայացնելու իր կարծիքը: Պետական մարմիններին կոչ ենք անում զերծ մնալ երկխոսության իմիտացիա ստեղծելուց: Փոխարենը՝ կատարել ի պաշտոնե իրենց վրա դրված պարտականություններն ու քայլեր ձեռնարկել․

  • հանքարդյունաբերական ոլորտում առկա լրջագույն խնդիրների լուծման ուղղությամբ, 
  • միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար,
  • ապահովել Հայաստանի բնակչության իր առողջության և բարեկեցության համար նպաստավոր շրջակա միջավայրում ապրելու իրավունքը։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Մանրամասները՝ տեսանյութում.

http://www.youtube.com/watch?v=N_ZCFtY4oRA