«Զինվորի կյանքի համար պատասխանատուները ոստիկանություն են տարել սպանված զինծառայողի հարազատներին զսպելու, ամոթ ու խայտառակություն». Իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.

«Զինվորի կյանքի համար պատասխանատուները ոստիկանություն են տարել սպանված զինծառայողի հարազատներին զսպելու, ընդ որում կարմիր բերետավորներ:

Ամոթ և խայտառակություն: Սա ինձ հիշեցրեց տարիներ առաջ զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան դեպքը, երբ Վերին Գետաշեն գյուղը նրա դին բերում էր Երևան՝ կառավարության շենք:

Գյուղացիների ճանապարհը կտրել էին Վովայի հրոսակները, ծեծել գյուղացիներին, շուռ տվել դագաղը…

Ահա, թե ինչպես է բարեփոխվում վարչապետին կից ոստիկանությունը:

Նախ, հայրենիքի ծառայությանը մեկնած զինվորին են սպանում, ապա հարազատներին բիրտ ուժով զսպում:

Բայց դուք եք սպանել զինվորին, գնացեք առանց ծպտուն հանելու խոնարհվեք զինվորի ընտանիքի և նրա հարազատների առջև: վերջապես գիտակցեք ձեր պատասխանատվությունը»:

Զինվորի կյանքի համար պատասխանատուները ոստիկանություն են տարել սպանված զինծառայողի հարազատներին զսպելու, ընդ որում կարմիր…

Gepostet von Zhanna Alexanyan am Sonntag, 2. Februar 2020