Մանկապարտեզից թունավորման նշաններով հիվանդանոց տեղափոխված երեխաներից 13-ը դուրս է գրվել

Մայիսի 18-ին Արտաշատի թիվ 4 մանկապարտեզից սննդային թունավորման նշաններով Արտաշատի ԲԿ տեղափոխված 16 սաներից 13-ը արդեն դուրս են գրվել: Նրանց վիճակը գնահատվում է բավարար։

Մյուս 3 սաները, նախնական տվյալներով, դուրս կգրվեն այսօր երեկոյան։

Այս մասին հայտնում են Արտաշատի համայնքապետարանից։