Տավուշի մարզի Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը փակ է լինելու. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Շինարարական աշխատանքներ են ընթանում

Օգոստոսի 19-ին, ժամը 14:00-ից 16:00-ն Տավուշի մարզի Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը փակ է լինելու. իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

***

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները.

  • Ստեփանավան-Տաշիր-Գոգավան     
  • Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն