ԵՄ աջակցությամբ կայացավ «Վեդին առանց պլաստիկի» ծրագիրը

Եվրոպական միության պատվիրակության կողմից` ԵՄ անդամ պետությունների դեսպանների,ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարար Վ. Դումանյանի և ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության ղեկավար Արա Մարգարյանի մասնակցությամբ «Խոսրովի անտառ» պետական ​​արգելոցում նշվեց Եվրոպական ժառանգության օրերը։

Այս մասին տեղեկացնում է ԵՄ ֆեյսբուքյան էջը:

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և «Environment Group»-ն իրականացնում են «Վեդին առանց պլաստիկի» համատեղ ծրագիրը՝ 2022 թվականի համաեվրոպական գլոբալ թեմա՝ «Կայուն ժառանգություն» խորագրի ներքո՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածությունը մեկանգամյա օգտագործման պլաստիկի վնասակար հետևանքների և շրջակա միջավայրի պահպանման կարևորության մասին,ինչպես նաև ներկայացնելու՝ ինչ քայլեր են ձեռնարկում այդ կարևոր հարցերի վերաբերյալ հնարավորությունների ուսումնասիրման ուղղությամբ։

Վեդի համայնքի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ ծառատունկ։Աշակերտները ծանոթացան շրջակա միջավայրի նկատմամբ պլաստիկի վնասների և աղբի տեսակավորման մանրամասներին և դիտեցին «Խոսրով» պետական ​​արգելոցի մասին պատմող տեսանյութը։

Ծրագրի շրջանակներում Վեդիի յուրաքանչյուր տան կտրամադրվեն ՝ #VediWthoutPlastic խորագրով բազմակի օգտագործման պայուսակ տոպրակներ՝ լրացուցիչ զարկ հաղորդելու պոլիէթիլենային տոպրակների օգտագործման դեմ պայքարին ուղղված ջանքերին։