Միլիարդավոր դրամներ են տվում հայագիտությանը, բայց արդյունքը շատ փոքր է:
Այդ մասին News.am-ի փոխանցմամբ, ԱԺ-ում հայտարարել է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
«Մենք տեսնում ենք, թե ինչ անորակ պարբերականների ու կենտրոնների են գնում այդ գումարները: Տնտեսագիտության պրոֆեսորի համար ստեղծել են հիմնադրամ հայագիտության համար, որ զբաղվածություն ունենա»,-ասել է նա:
Նախարարի պաշտոնակատարն անդրադաձել է նաեւ Հայ եկեղեցու պատմության դասաժամերի վերանայման մասին բարձրաձայնումներին:
Ըստ նրա՝ անընդհատ շեշտելով հայ եկեղեցու պատմության թեման, ԼԳԲՏ-ի թեման եւ այլն, փորձում են դիսկուրս փոխել: «Այո՛, Հայ եկեղեցու պատմությունը եւ այլ առարկաներ լուրջ վերանայման կարիք ունեն, նաեւ մաթեմատիկան, նաեւ ռուսերենի դասավանդումը: Այս էժան մանիպուլյացիաները, որոնք էլ էժան վերնագրերի են վերածվում երրորդական լրատվամիջոցների կողմից, այո, մեզ խանգարում են, բայց մենք ունենք մեր նպատակը, խանգարելով հանդերձ՝ մենք առաջ ենք գնալու»,- ասել է Հարությունյանը: