Հայաստանում մեկնարկել է «Կյանք առանց ցավի» քարոզարշավը, որը կազմակերպությունների, անհատների, խնամակալների, հիվանդների և առողջապահական համակարգի մասնագետների նախաձեռնություն է, ովքեր Հայաստանում կաեւորում են պալիատիվ խնամք իրականացնելու համար ցավազրկող դեղերի հասանելիության կարևորությունը:
Հայաստանում իրականացված կարիքների գնահատման տվյալների համաձայն` թվով գրեթե 3600 հիվանդ ամեն օր պալիատիվ խնամքի կարիք ունի: Սակայն ցավամոքիչ մորֆինի սահմանափակ մատչելիության պատճառով քրոնիկական և կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցողները ստիպված են տառապել ցավից:
Այդ խնդիրը լուծելու համար պետք են ցավը մեղմացնող ափիոնային խմբի դեղեր:
Այս մշակույթը բացակայում է Հայաստանում, դրա համար էլ խումբը մշակել է այն հասանելի դարձնելու մեծ ծրագիր, որի առաջին քայլը կլինի «Հիսուն միլիգրամ բավարար չէ» ֆիլմի ցուցադրությանը, որը պատմում է քաղցկեղով հիվանդ տղայի կյանքի մասին` հիմնվելով իրական փաստերի վրա: Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա ապրիլի 13–ին, ժամը` 18:00-ին Նարեկացի արվեստի միությունում (Վարդանանց փող. 16/1):Մուտքը անվճար է:
2012 թվականի ապրլից հուլիս ամիսների ընթացքում այն կիրականացնի նաեւ այլ միջոցառումներ` նպատակ ունենալով ներգրավել հասարակությանը, պետությանը և այլ շահագրգիռ կողմերի երկխոսության մեջ այս հարցի վերաբերյալ, ինչպես նաև իրազեկել բնակչությանը իրենց իրավունքների մասին:
«Կյանք առանց ցավի» քարոզարշավը իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» օժանդակությամբ:
© Medialab.am