Սարկոզին ցեղասպանության նոր օրինագիծ է նախաձեռնում

Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի՝ հակասահմանադրական ճանաչելուց հետո երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին կարգադրել է կառավարությանը համանման նոր օրինագիծ մշակել։
Ինչպես հաղորդում է BBC-ն, Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել, որում նշելով օրինագծի աջակիցների «մեծ հիասթափությունը եւ խորը տխրությունը»՝ շարունակել է. – «Հանրապետության նախագահը համարում է, որ [ցեղասպանության] ուրացումը անհանդուրժելի է եւ հետեւաբար պետք է պատժվի։ Նա խնդրել է կառավարությանը պատրաստել նոր օրինագիծ՝ հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի որոշումը»։
© Medialab.am