Մասիսի բժշկական կենտրոնի լուծարման որևէ նպատակ չկա. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է Մասիսի բժշկական կենտրոնի փակման մասին տեղեկություններին:

«Մասիսի բժշկական կենտրոնի լուծարման որևէ նպատակ չկա: Ավելին, կառավարության կողմից հատկացված միջոցներով ներկայումս մշակվում է նոր բժշկական կենտրոնի կառուցման նախագծա-նախահաշվային փաթեթը»,- ասված է նախարարության հաղորդագրությունում: