Օմբուդսմանի ներկայացուցիչներն այցելել են Մամիկոն Ասլանյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ Վանաձորի նախկին քաղաքապետ, Վանաձորի Ավագանու ընտրված անդամ Մամիկոն Ասլանյանի իրավունքների հարցով:

Տեղի կունենա առանձնազրույց Մ. Ասլանյանի հետ, կուսումնասիրվեն անհրաժեշտ փաստաթղթեր և նրա իրավունքների վիճակը:

Արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:

Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։