ՃՈ ուժեղացված ծառայություն Կոտայքի մարզում․ հետախուզման մեջ գտնվող մեքենաներ են հայտնաբերվել

Հանրապետության ողջ տարածքում երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով ուժեղացված ծառայությունները շարունակվում են։ Հերթականն իրականացվեց հունվարի 19-ին՝ Կոտայքի մարզում։

ՃՊԾ բաժնի երկրորդ սպայական գումարտակի 3-րդ և ուղեկցող հատուկ վաշտերի ծառայողները հայտնաբերեցին առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող 4 անձի, ինչպես և հետախուզման մեջ գտնվող՝ 4, համարանիշերը սահմանված տեղում չփակցված՝ 3, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 12, թաղանթապատված դիմապակիով՝ 11 տրանսպորտային միջոց։ 5 մեքենա տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։

Ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Հարգելի՛ վարորդներ, խստորեն պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։